ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքում գրել է.
«Երեկ ուշ երեկոյան ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և իր մտահոգություններն է արտահայտել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ` միաժամանակ կոնկրետ առաջարկներ անելով Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների վերաբերյալ: Տեր-Պետրոսյանը, կարևորելով այդ առաջարկները, խորհուրդ է տվել անմիջապես դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»: